ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աստծո բարկությունը չբերենք հայ ազգի վրա

Աստծո բարկությունը չբերենք հայ ազգի վրա
17.07.2009 | 00:00

«Օ ՏԵՄՊՈՐԱ, Օ ՄՈՐԵՍ»
Ի՞նչ է, կարող ենք արդեն շնորհավորե՞լ հայորդի արվամոլներին, շնացողներին, իգամոլներին, պոռնիկներին, լեսբուհիներին, սեքս-մոլագարներին (նրբազգաց ընթերցողներից ներում եմ խնդրում այս պղծությունների անունները ստիպված գրելով) ու զանազան այլասերվածներին, որովհետև վերջապես «ազատ» Եվրոպայից Հայաստան նույնպես եկավ-հասավ իրենց տարիների երազած սեռական ցանկությունների անարգել բավարարության ազատության օրենքը։ Հիմա ձեզ արդեն բան ասող չի լինի, քանի որ ձեր թիկունքին մի ամբողջ պետական համակարգ է կանգնած, որն օր ու գիշեր աչալուրջ հսկելու է, ժողովրդական խոսքով ասած, մոմ է բռնելու, որ դուք առանց վախենալու բավարարեք ձեր բոլոր սեռական պիղծ ցանկությունները։
Այն օրենքը, որ վերջերս հայոց մաշտոցյան գրերով կարդացին պարոնայք իշխանավորները, բազում խոչընդոտներով եկավ-հասավ «քրիստոնեական» Հայաստան, քանի որ զանազան արգելքներ կային՝ սկսած մարդկային խղճից՝ «նամուսից», վերջացրած տարրական ամոթով, բայց քանի որ դրանք էլ հաղթահարվեցին, մնաց վերջինը՝ Աստծո վախը, որը միգուցե հենց սկզբից էր հաղթահարվել, որովհետև, ըստ Տիրոջ խոսքի. «Իմաստության սկիզբը Աստծուց վախն է, բայց հիմարները իմաստությունը անարգում են» (Գիրք Առակաց, 1, 7)։
Մի ժամանակ եվրաշինանյութ էինք ներմուծում` մեր տները «եվրառեմոնտ» անելու նպատակով, իսկ հիմա «եվրաշնանյութ» ենք ներմուծում` մեր տները քանդելու համար։ Ասել կուզի, ըստ այս խոսքի, մենք ազգովի հիմարացել ենք` եվրոպահաճո դիրք բռնելով, դժոխքի որդիների ցանկություններին ընդառաջելով և դրանով իսկ Աստծո բարկությունն ենք գրգռում հայոց ազգի վրա, քանզի ապահովություն Աստծուց երկյուղ կրողը պիտի ունենա։
Մի քանի այլասերվածների հովանի լինելու պատճառով ազգովի Աստծո բարկությունն ենք սկսել մեզ վրա բերել, ինչպես որ եղավ մի շաբաթ առաջ, երբ Երևանի փողոցներն անսպասելի, օրը ցերեկով սելավի ջրերով լցվեցին, սաստիկ քամին տանիքներ պոկեց և այլ նեղություններ պատճառեց։ Ի՞նչ է, պատահականությո՞ւն համարեցիք եղածը, չհասկացա՞ք, որ վերջերս եվրոպական երկրներին առատ ջրհեղեղներով խրատող Աստծո ձեռքը մեզ վրա էլ երկարեց, և սա դեռ ապագա ցավերի սկիզբն է, եթե՛ չապաշխարենք։
Իմանանք, որ ըստ մեր Սուրբ Գրքի, Աստծո հետևյալ խոսքն ունենք. «Արուի հետ կնոջ հետ պառկելու պես մի՛ պառկիր. պղծություն է այդ…
Դրանով երկիրը պղծվելով, նրա անզգամությունը պիտի պատժեմ ու այդ երկիրն իր բնակիչները պիտի փսխի։ ՈՒստի Իմ կանոններն ու պատվիրանները պահե՛ք։
Քանզի ով որ այս այս պղծություններն անելու լինի, իր ժողովրդի միջից պետք է կորսվի» (Ղևտացիներին.18. 24-29)։
Եվ դարձյալ այդ մասին. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթացիներին 6.9):
Ըստ վերը գրվածի` հայոց երկիրը՝ պիտի արտաքսի, հեռացնի այլասերված սերնդին տարբեր արհավիրքներով, ընդհուպ համաճարակ, իսկ եթե դրանցով չապաշխարեն, ապա Սոդոմ-Գոմորի պատիժն է մնալու, քանզի երկիրը սոդոմական ախտով է վարակված։
Այժմ, քանի դեռ ժամանակ կա, սթափվե՛ք, հայորդիներ ու պարոնայք իշխանավորներ, եթե ձեզ հայ և քրիստոնյա եք համարում, քանզի փոս փորողն ինքն է առաջինն ընկնելու մեջը։ Այս առիթով մի իրական վկայություն լսեք։ Մի քանի տարի առաջ իմ ծանոթներից մեկը Դանիա էր գնացել, որտեղ իր աղջիկն էր տեղափոխվել ամուսնու և երեխաների հետ։ Վերադառնալուց հետո շնչակտուր գովերգում էր այդ երկրի կենսակերպը, փողոցների մաքրությունը, մարդկանց ազատ և ուրախ կյանքը։ Քանի որ ես գիտեի, որ այդ երկիրն առաջինն էր, որ պետականորեն թույլ էր տվել միասեռականների ամուսնությունը, նրանց ազատ բարքերի մասին հարց տվեցի։ Այդ ժամանակ նա մի տեսաժապավեն միացրեց, որտեղ նկարահանված էր այն տունը, որտեղ ապրում էր իր աղջկա ընտանիքը։ Իսկապես հրաշալի մի տուն էր, կանաչ գազոններով, պտղատու այգով և այլ ակնահաճո բաներով։ Այդ պահին տեսա, թե ինչպես նրանց դանիացի հարևանը եկավ կողքի տնից, ձեռքում մի շամպայն, հետը բաժակներ։ Ինչ-որ առիթով եկել էր իր ուրախությունը կիսելու հայ հարևանների հետ։ Նրանք ուրախ-ուրախ բաժակներն էին լցնում և իրենց լեզվով խոսում։ Երբ ծանոթիս հարցրի, թե ինչ առիթով է այս ուրախությունը, և ինչ են խոսում, նա պատասխանեց, «Այս դանիացի մարդը եկել էր թոռան ծնունդի առիթով, քանի որ շատ ուրախ էր, որ իր 15-ամյա աղջիկը հղիացել ու երեխա էր ունեցել»։ Ես զարմացած հարցրի. «Ի՞նչ է, Դանիան թո՞ւյլ է տալիս 15 տարեկանների ամուսնությունը»։ Նա ասաց` ոչ, բայց հայրն ուրախ էր, որ իր աղջիկն իր մի քանի տարվա զուգընկերոջից հղիացել ու երեխա է ունեցել։ Ահա այսպիսի բանի համար են ուրախանում հիմա մեր եվրոպացի հարևանները և այսօր էլ իրենց ուրախությունն ուզում են փոխանցել մեզ։ Հիմա խոսքն այդ օրենքը մեր ազգի մեջ խցկող, տարածել ցանկացողներին եմ ուղղում. երբ մի օր ձեր սիրելի դուստրը փողոցում, ապօրինաբար կհղիանա չգիտես ում լակոտից, ու կգա տուն և կհայտարարի այդ մասին, ի՞նչ եք պատասխանելու նրան` ապրես, աղջի՞կս, ու շամպայնն առած շտապելո՞ւ եք ձեր այն գործընկերների մոտ, որոնք համամիտ են եղել ազատ սեռական բարքերի Հայաստան ներմուծմանը։ «Մաղարի՞չ» կխմեք, թե՞ այդ խայտառակությունը կոծկելու համար անծանոթ մի գինեկոլոգի մոտ կտանեք ձեր աղջկան, որ աբորտ անի ապօրինության պտուղը, որով և հերթական մեղքը կավելացնեք ձեր խղճին, քանի որ մարդ եք սպանել։ Իսկ եթե ձեր տղան գա տուն և իր ապագա կնոջը ներկայացնի, որն արդեն «ձեռքից ձեռք» անցած մի պոռնկուհի է, ի՞նչ եք դարձյալ պատասխանելու` լա՞վ ես անում, որ նմանին ես տուն բերում, թե՞ խորհուրդ կտաք, որ մի հալալ կաթնակեր աղջկա հետ ամուսնանա, որ ձեր ապագա թոռներն առողջ լինեն։ Բայց որտեղի՞ց նման մաքուր աղջիկ կգտնեք, երբ ինքներդ եք մեր հայոց ազգի մատաղ սերնդի պղծության ճանապարհը հարթել` ձեր իմացած եվրոպական չափանիշներով։
Ա՛յս էլ իմանաք, պարոնայք իշխանավորներ, որ Աստծո խոսքը դեռ դարեր առաջ այս վերջին ժամանակների համար զգուշացրել է, թե անկարելի է, որ նման գայթակղություններ չգան, բայց վա՜յ նրանց, որոնց միջոցով դրանք կլինեն։ ՈՒ ավելի լավ է նմանները էշի ջրաղացքարն իրենց վզից կապեն, ծովը նետվեն, քան թե մի երեխա գայթակղեն, քանզի նրանց դժոխքի հավիտենական կրակներն են սպասում։
Շատերը, իհարկե, հարց կտան. «Ի՞նչ է, ամենամեղավոր ա՞զգն ենք, որ նման պատիժներ են սպասում մեզ»։ Ո՛չ, ամենամեղավորը չենք, այլ բոլոր քրիստոնյա ազգերի ավագը՝ անդրանիկը, քանզի ում շատ է տրվում, նրանից էլ շատ է պահանջվելու։ Ասածս ավելի մանրամասնեմ. երբ ծնողները մի տեղ գնացած լինեն, ու վերադառնալով տեսնեն` երեխաները տունը տակն ու վրա են արել և ջարդ ու փշուր արել, առաջինն ո՞ւմ կկանչեն պատասխան տալու եղածի համար, ամենափոքրի՞ն, թե՞ ամենամեծին։ Իհարկե` ամենամեծին, կպատասխանեն շատերը։ ՈՒրեմն, ըստ այս խոսքի էլ, հայորդիներս պիտի ազգովի պատասխան տանք Արարիչ Աստծո առաջ, որպես անդրանիկ համայն քրիստոնյա ազգերի մեջ, բայց կկարողանա՞նք արդյոք: Սա է հարցը, որին իրեն քրիստոնյա համարող յուրաքանչյուր հայորդի պիտի նախ ինքն իր հոգու ներսում պատասխանի։
Իսկ 15 տարվա այս հարաբերական խաղաղության համար, որ ունեցանք, պիտի հաշվետու լինենք Խաղաղության Իշխանի՝ Հիսուս Քրիստոսի առաջ, թե ինչպես ապրեցինք այդ տարիներին՝ ազգովի մեղքեր ավելացնելո՞վ, թե՞ անօրենություններից մաքրվելով ու բարիանալով։ Բայց ինչպես ընթացող վերջին դեպքերն են ապացուցում, մենք մեր մեղքերի վրա մեղքեր ենք դիզում, ու դրանից ոչ մի բարի բան չի սպասվում, և ահա երեք գերտերություններ «եռաժանու» վրա են ուզում բարձրացնել Հայաստանը` Արցախով մեկտեղ։
Այսքանից հետո հետևություն անենք դարձյալ Աստծո խոսքով, բայց այս անգամ` Տիրոջ երկյուղն ունեցողների ու նման պղծություններին հոգով հակառակվողների համար, քանզի Տիրոջից հուսադրող խոստումներ ունենք. «Երանի՜ այն մարդուն, որ Տիրոջից կվախենա, ու Նրա պատվիրաններին շատ կհավանի։ Նրա սերունդը պիտի զորավոր լինի երկրի վրա և ուղիղների ցեղը պիտի օրհնվի։
Առատություն ու հարստություն պիտի լինի նրա տան մեջ, ու նրա արդարությունը հավիտյան պիտի լինի։ Նրա սիրտը հաստատված է, ու չի՛ վախենա, մինչև իր թշնամիների կորուստը տեսնի» (Սաղմոս 112)։
ՈՒրեմն, աղոթենք ու համբերենք, սիրելի հայորդիներ, որոնց հոգիները զզվել են այս անօրենություններն ու պղծությունները լսելուց ու տեսնելուց, ինչպես արդար Ղովտն էր համբերում։ Երբ Սոդոմ-Գոմորի քաղաքները հրե ծծմբով ոչնչացվեցին իսպառ, նրա ընտանիքը փրկվեց։ Մենք էլ, ըստ Աստծո խոսքի, սպասենք, մինչև մեր Տերը կգա ու որոմը ցորենից կզատի. հարդն ու որոմը այրելու, իսկ ցորենը` Իր հավիտենական դրախտի շտեմարաններն ամբարելու, քանզի գրված է. «Ահա փուռի պես վառած օրը պիտի գա, ու բոլոր հպարտները և բոլոր անօրենություն գործողները հարդի պես պիտի լինեն։ ՈՒ գալու է, որ նրանց այրի, ասում է զորաց Տերը։
Բայց ձեզ՝ Իմ անունից վախեցողներիդ համար արդարության արեգակը պիտի ծագի, և Նրա թևերի վրա փրկություն պիտի լինի։ ՈՒ դուք պարարտ հորթերի նման դուրս պիտի գաք ու պիտի ցատկրտեք։ Եվ ամբարիշտներին պիտի կոխկրտեք» (Մաղաքիայի մարգարեություն 4.1-3)։
Եվ այդ օրը «ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին, այդպես էլ Տերը պիտի գթա Իրենից երկյուղ կրողներին» (Սաղմոս 102)։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ